Օդի ջերմաստիճանն ապրիլի 13-ի ցերեկը կբարձրանա 5-7, 14-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով։
Հանրապետության տարածքում ապրիլի 13-ին, 16-ին և 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 14-ին, 15-ի գիշերը շրջանների զգալի մասում, 15-ի ցերեկն առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։
Քամին հյուսիսարևմտյան է՝ 2-4 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 16-20 մ/վ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 13-ի ցերեկը կբարձրանա 5-7, 14-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով։
Երևանում ապրիլի 13-ին, 14-ի գիշերը, 16-ին և 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 14-ի ցերեկը, 15-ին սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։