Խստորեն դատապարտում ենք Իրանի անընդունելի հարձակումը Իսրայելի վրա․ Բորել

Եվրամիությունը դատապարտել է Իրանի հարձակումն Իսրայելի վրա։ Համապատասխան հայտարարությամբ է հանդես եկել ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը։

«ԵՄ-ն խստորեն դատապարտում է Իրանի անընդունելի հարձակումը Իսրայելի վրա»,- գրել է նա սոցիալական ցանցի իր X էջում։

Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Բորելը հավելել է, որ «սա աննախադեպ էսկալացիա է և լուրջ սպառնալիք տարածաշրջանային անվտանգության համար»։

Հիշեցնենք, որ Իրանը տասնյակ անօդաչու սարքեր է արձակել Իսրայելի ուղղությամբ, իսկ Իսրայելի բանակը հաստատել է տեղեկությունը։

Ավելի ուշ Սպիտակ տունը հայտարարել է, որ կաջակցի Իսրայելին Իրանի հետ հակամարտությունում։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print