Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել կամրջի երկաթբետոնե հատվածին և հայտնվել գետում։
Այսօր՝ ապրիլի 14-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 22։20-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ Յուրա Ա․-ն իր վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենայով Կապան քաղաքի Սպանդարյան փողոցում, «Պրինց» ռեստորանահյուրանոցային համալիրի մոտ, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել կամրջի երկաթբետոնե հատվածին և հայտնվել Ողջի գետում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյան փրկարարները, պարեկներն ու քաղաքացիները որոնողական աշխատանքների արդյունքում ավտոմեքենայից մոտ 500 մետր հեռավորության վրա հայտնաբերել են վարորդի դին։ Փրկարարները այն դուրս են բերել և մոտեցրել դիատարին։
Գ․ Շամշյանի տեղեկություններով վարորդը աշխատում էր ՀՀ ՊՆ N զորամասում, որպես պայմանագրային զինծառայող։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։