ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի օգնականները քննարկել են Իսրայելին Իրանի հարվածից հետո նրա հեռուստատեսային ելույթի հնարավորությունը, սակայն հրաժարվել են այդ գաղափարից՝ էսկալացիայից խուսափելու նպատակով։ Այս մասին հայտնում է Politico թերթը՝ հղում անելով ամերիկյան վարչակազմի աղբյուրներին։
Ինչպես գրում է թերթը, «Սպիտակ տան աշխատակիցները կիրակի քննարկել են ԱՄՆ ժողովրդին Բայդենի՝ ուղերձով դիմելու հնարավորությունը» այն բանից հետո, երբ «Իսրայելը ամերիկյան ուժերի հետ միասին խոցել է Իրանից արձակված անօդաչու սարքերի և հրթիռների ճնշող մեծամասնությունը»։ Սակայն նման տեսաուղերձ կազմակերպելու կոնկրետ ծրագրեր չեն եղել, ընդգծում է թերթը։
Միևնույն ժամանակ, Բայդենը «միտումնավոր չի հայտնվել հանրության առաջ Իրանի հարվածից հետո»՝ հուսալով, որ դա «կնպաստի իրավիճակի դեէսկալացմանը»։
Հիշեցնենք, որ Իրանը շաբաթ գիշերն իր տարածքից ավելի քան 300 հարվածային անօդաչու թռչող սարք և հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ, ինչն Իսլամական Հանրապետության առաջին ուղիղ հարձակումն էր Իսրայելի վրա:
«Հետևելով մեր երկրի զինված ուժերի պատմական, հզոր և հաղթական գործողությանը՝ ապրիլի 13-ի ռազմական հարձակմանը, որը ծրագրվել և իրականացվել է ի պատասխան Իրանի Իսլամական Հանրապետության նպատակների և շահերի դեմ սիոնիստական ռեժիմի ագրեսիվ գործողությ