Կարմիր Խաչը տեսակցել է Բաքվում պահվող ԼՂ նախկին ղեկավարներին

Ապրիլին Կարմիր Խաչի միջազգային կազմակերպության (ԿԽՄԿ) աշխատակիցները հերթական անգամ այցելել էին Բաքվում պահվող Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարներին։ Այդ մասին հայտնել է Ադրբեջանում ԿԽՄԿ ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովան:

Ըստ տեղեկությունների ՝ ձերբակալվածների հետ առանձնազրույցներ են տեղի ունեցել, նրանց հնարավորություն է տրվել շփվել ընտանիքների հետ:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print