Այս մասին ասված է Ճապոնիայի ԱԳՆ ամենամյա զեկույցում, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Տոկիոն անհանգստացած է Ռուսաստանի և Չինաստանի միջև ռազմական համագործակցությամբ և անհրաժեշտ է համարում վերահսկել Մոսկվայի և Պեկինի համատեղ գործողությունները Ճապոնիայի սահմանների մերձակայքում։ Այս մասին ասված է Ճապոնիայի ԱԳՆ ամենամյա զեկույցում, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Ռազմական ոլորտում Ռուսաստանի և Չինաստանի միջև ընդլայնվել է համագործակցությունը, ինչպես, օրինակ, նավերի համատեղ անցումը (հուլիսից օգոստոս) և ռմբակոծիչների համատեղ թռիչքները (հունիս և դեկտեմբեր): Ճապոնիայի անվտանգության տեսանկյունից Չինաստանի և Ռուսաստանի միջև Ճապոնիայի շուրջ համատեղ գործողությունների հաճախականությունը մտահոգիչ է, և դա պետք է ուշադիր վերահսկվի», – ասվում է փաստաթղթում։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը նախկինում բազմիցս ընդգծել է, որ նման զորավարժություններն ու պարեկությունն իրականացվում են խստորեն միջազգային իրավունքի դրույթներին համապատասխան և թույլ չեն տալիս օտարերկրյա պետությունների օդային տարածքի խախտումներ։ Չինաստանն իր հերթին պահանջել է Ճապոնիայից դադարեցնել անօգուտ միջոցներ ձեռնարկելը, որոնք խոչընդոտներ են ստեղծում տարածաշրջանում Չինաստանի և Ռուսաստանի զինված ուժերի համատեղ պարեկության համար։ Պեկինը նաև ընդգծել է, որ ՉԺՀ-ն և Ռուսաստանը նման թռիչքների ժամանակ խստորեն պահպանում են միջազգային իրավունքը։