🎥ՊՆ նախկին շենքը վաղը կպայթեցվի

Երևան-Աշտարակ ճանապահին գտնվող Պաշտպանության նախարարության նախին շենքումտևական ժամանակ է քանդաման աշխատանքներ են իրականացվում։

Նախորդ տարի անօթևան բնակիչներին լքված շենքից վտարելուց և տարածքը ՊԵԿ-ին փոխանցելուց հետո Կառավարությունը նշված հատվածում լայնամասշտաբ շինարարական աշխատանքներ է պատրաստվում իրականացնել։

Oragir.News-ը եղել է ՊՆ նախկին շենքի տարածքում և արձանագրել, որ բոլոր մուտքերը փակ են կողմնակի անձանց համար, ներսում կայանված են տեխնիկաներ, իսկ մուտքերի մոտ հերթապահություն է իրականացվում։

Oragir.News-ի տեղեկություններով՝ վաղը առավոտյան ՊՆ նախկին շենքը կպայթեցնեն։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print