Դոհայում մեկնարկում է սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության չորրորդ փուլը

Վաղը՝ ապրիլի 17-ին, Դոհայում (Քաթար) կմեկնարկի սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության չորրորդ՝ վճռորոշ փուլը։ Մրցաշարի ընդհանուր արդյունքներով կորոշվեն օլիմպիական արտոնագրեր ստացող մարզիկները: Նրանցից մեկը Վահագն Դավթյանն է, որն իր ուժերը կչափի օղակների վրա:

Փարիզի խաղերի ուղեգիր նվաճելու համար նրան մնացել է վերջին քայլը։

Առաջիկա ստուգատեսին հայտավորված են աշխարհի  մեծ թվով հեղինակություններ: Նրանց շարքում են Հայաստանի պատվիրակներ Արթուր Դավթյանը, որն արդեն իրավունք ունի մասնակցելու օլիմպիական խաղերին, Հարություն Մերդինյանը, Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը և Գագիկ Խաչիկյանը: Խաղարկությունը կավարտվի ապրիլի 21-ին:

Փարիզում հանդես կգան 96-ական մարզիկներ և մարզուհիներ, իսկ թիմային պայքարին կմասնակցեն 12 հավաքականներ:

Աշխարհի գավաթի խաղարկությանը կհաջորդի Եվրոպայի առաջնությունը, որը տեղի կունենա Իտալիայի Ռիմինի քաղաքում` ապրիլի 24-28-ը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print