Պեսկովը հաստատել է ՌԴ խաղաղապահների ելքը Լեռնային Ղարաբաղից

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ մեկնարկել է ՌԴ  խաղաղապահների դուրսբերումը Լեռնային Ղարաբաղից, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն՝ մեջբերելով Պեսկովի խոսքը։

«Այո, դա իսկապես այդպես է», – ասել է նա լրագրողներին։

Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ ռուսական խաղաղապահ զորակազմը դուրս է գալիս Լեռնային Ղարաբաղից։


Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print