Հայաստանը Տաթևի համալիրները Հաագայի կոնվենցիայով ուժեղացված պաշտպանության առնելու հայտ կներկայացնի

Այս պահին նախապատրաստական աշխատանքներ են ընթանում Տաթևի և Տաթևի մեծ անապատ վանական համալիրները Հաագայի 1954 թվականի կոնվենցիայի շրջանակներում ուժեղացված պաշտպանության տակ առնելու համար հայտ պատրաստելու նպատակով:

Հայաստանը պատրաստվում է հայտ ներկայացնել Տաթևի և Տաթևի մեծ անապատ վանական համալիրները Հաագայի կոնվենցիայի շրջանակներում ուժեղացված պաշտպանության տակ առնելու համար։  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ապրիլի 17-ին կայացած ասուլիսի ընթացքում այս մասին նշեց «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Խաչիկ Հարությունյանը։

«Այս պահին նախապատրաստական աշխատանքներ են ընթանում Տաթևի և Տաթևի մեծ անապատ վանական համալիրները Հաագայի 1954 թվականի կոնվենցիայի շրջանակներում ուժեղացված պաշտպանության տակ առնելու համար հայտ պատրաստելու նպատակով: Այս աշխատանքները մեկնարկել են, նախապատրաստական փուլի մեջ ենք, միջազգային փորձագետների հետ հանդիպումներ ենք ունենում։ Նախնական պայմանավորվածությամբ՝ անհրաժեշտ փաստաթղթերը կստորագրվեն մայիսի վերջին»,- մանրամասնեց նա։ 

Զինված հակամարտության դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին Հաագայի կոնվենցիան ընդունվել է Հաագայում (Նիդեռլանդներ) 1954 թվականի մայիսի 14-ին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ մշակութային ժառանգության օբյեկտների զանգվածային ոչնչացման հետքերով և առաջին միջազգային պայմանագիրն է, որը լայն տարածում է գտել ամբողջ աշխարհում ՝ նվիրված բացառապես զինված հակամարտությունների դեպքում մշակութային ժառանգության պաշտպանությանը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print