Սունունու ընտանիքը սատարում է Ադրբեջանին Ղարաբաղում հանքարդյունաբերություն զարգացնելով․ «ԱԶԳ»

«Արմինյն Միրոր-Սփեքթեյթր»-ի փոխանցմամբ՝ Անգլո-ասիական հանքարդյունաբերության ընկերությունը, որի երկրորդ մեծ բաժնետերը Հանրապետական քաղաքապետ Ջոն Հենրի Սունունուն է, մտադիր է շարունակել ոսկու հանքարդյունաբերման աշխատանքները նախկինում հայկական զորքերի վերահսկողության տակ գտնվող Զանգելանի շրջանում եւ երկու այլ տարածքներում:

Նախկինում Ջոն Սունունուն այդ ընկերությունում ուներ 9,.8 տոկոսի չափով բաժնետոմսեր: 2020-ի Արցախյան պատերազմի ավարտին՝ դեկտեմբերին, Ջոն Սունունու որդին՝Մայքլը, ընդունվեց ընկերության վարչության անդամ՝ դրանով իսկ ավելացնելով ընտանիքի ներգրավվածությունը ընկերության գործունեությանը։

Անգլո-ասիական հանքարդյունաբերությանը նախորդող ընկերության (վերահսկում էր նույն գործադիր տնօրենի կողմից) տնօրեն Ռեզա Վազիրին 1997-ին Ադրբեջանի հետ 6 հանքերի շահագործման իրավունք ձեռք բերելու համաձայնագիր էր կնքել: Վեց հանքերից 3-ը գտնվում էին Հայաստանի վերահսկողության տակ: Արցախյան վերջին պատերազմի հետևանքով երկուսն այժմ ամբողջովին անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ: Երրորդը՝ Սոթքը (Սոյուդլուն), գտնվում է Հայաստանի եւ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Քելբաջարի սահմանում:

Ընկերության 2021-ի ապրիլի 13-ի զեկույցում Վազիրին նշում է. «Զանգելանի շրջանում Վեջնալի [Կովսական] պայմանագրի տեղամաս կատարած մեր այցելության ժամանակ հայտնաբերեցինք բարձրորակ հանքանյութերի պաշարներ եւ այժմ քննարկում ենք դրանք Գետաբեկ տեղափոխելու եւ մշակելու հնարավորությունները»: Նույն տարվա մայիսի 20-ին գրված մեկ այլ զեկույցում կարդում ենք. «Սակայն, հաշվի առնելով ապահովության եւ անվտանգության մտահոգությունները առայժմ Վեջնալի եւ այլ տարածքներ հասնելու հնարավորությունները մեզ՝ ընկերության անձնակազմի համար մնում են անհասանելի: Դրանց վերջնական կարգավիճակի հարցը շարունակում է քննարկվել Ադրբեջանի կառավարության կողմից»:

Անգլո-ասիական հանքարդյունաբերական ընկերությունը ցանկանում է տիրանալ նաեւ Քաշենի մոլիբդենի եւ պղնձի պաշարներին (Հյուսիսային Մարտակերտ): Ընկերության կայքէջում նշվում է. «Մեր Քիզլբուլագ (Մարտակերտ) հասնելը կախված է, թե ինչ վերջնական կարգավիճակ կստանա Լեռնային Ղարաբաղը»:

Անգլո-ասիական ընկերության կայքը փորձում է դրական լույսի ներքո ներկայացնել Ադրբեջանին, կոծկելով այդ երկրի բռնատիրական կառավարության արարքներն ու անժողովրդավարական քայլերը:

Ավելի մանրամասն՝ թերթի 15․10․2022թ համարում

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print