Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 16-20 մ/վ արագությամբ:
Հանրապետության տարածքում ապրիլի 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 19-21-ի ցերեկը, 22-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 16-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 18-ին և 19-ին աստիճանաբար կբարձրանա՝ 3-5, Լոռիում, Տավուշում, Սյունիքում՝ 5-7 աստիճանով։
Երևանում ապրիլի 18-ին, 20-ին և 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 19-ին և 22-ին երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 13-15 մ/վ արագությամբ։