Սահմանամերձ գյուղական բնակավայրերում բնակապահովության պետական աջակցության ծրագրից Սյունիքում արդեն օգտվում է 96 ընտանիք, ողջ հանրապետությունում՝ ավելի քան 790 ընտանիք։ Այս մասին տեղեկանում ենք Սյունիքի մարզետարանի ֆեյսբուքյան պաշտոնական էջից։
Միջոցառման շրջանակում քաղաքացիները հնարավորություն ունեն հիփոթեքային վարկավորմամբ կառուցել իրենց տունը սահմանամերձ գյուղական բնակավայրում՝ պետության աջակցությամբ՝ 16 մլն դրամի շրջանակում։
Ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ է՝
- ունենալ գրանցված ամուսնություն Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունում,
- ամուսիններից առնվազն մեկը պետք է ունենա Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն։
Միջոցառման շահառու կարող են դառնալ նաև ԼՂ-ից բռնի տեղահանվածները։