«Մեծ յոթնյակի» երկրները նաև պատրաստակամություն են հայտնել նպաստել «Բաքվի և Երևանի միջև հետագա կառուցողական շփումներին բոլոր մակարդակներում։
Յոթնյակի (G7) երկրները կոչ են արել Բաքվին և Երևանին շարունակել աջակցել խաղաղ գործընթացն ու հետագա համագործակցությունը։
«Մենք կոչ ենք անում և՛ Ադրբեջանին, և՛ Հայաստանին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին, որը հիմնված է ուժի չկիրառման, ինքնիշխանության, սահմանների և տարածքային ամբողջականության հարգման սկզբունքների վրա», – ասվում է G7-ի հայտարարության մեջ՝ Իտալիայում կայացած հանդիպման արդյունքներով:
«Մեծ յոթնյակի» երկրները նաև պատրաստակամություն են հայտնել նպաստել «Բաքվի և Երևանի միջև հետագա կառուցողական շփումներին բոլոր մակարդակներում, մասնավորապես, այն բանակցային գործընթացի շրջանակներում, որին ներգրավված են ԵՄ-ն և Միացյալ Նահանգները»: