Արցախցիների 65%-ը չի ուզում գնալ ՀՀ-ից. Արցախի ՄԻՊ

Արցախցիների շրջանում իրականացված հարցումների համաձայն՝ հարցվածների շուրջ 65%-ը հայտարարել է, որ ցանկություն չունի արտագաղթելու Հայաստանի Հանրապետությունից, իսկ արտագաղթելու հակված 35%-ի մեծամասնությունը որպես պոտենցիալ հյուրընկալ երկիր տեսնում է Ռուսաստանը. Ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

«Մեկ այլ կարևոր հանգամանք՝ հարցվածների ուղիղ կեսը դժգոհ է իր ապրելու պայմաններից, և կարծում եմ որ դա ոչ թե սուբյեկտիվ, այլ օբյեկտիվ դժոգոհություն է, և դա արտագաղթի մտքին հանգեցնող հիմնական գործոնն է։

Այս թվերի հետևում մարդիկ են՝ հայրենիքում ապրելու ցանկության ու ճարահատ արտագաղթելու երկընտրանքի միջև»,-նշել է նա։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print