Հրաձգության Հայաստանի ազգային հավաքականի անդամ Էլմիրա Կարապետյանը Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ընթացող գնդակային հրաձգության աշխարհի առաջնությունում 2024 թվականին Փարիզում կայանալիք ամառային օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել:
Aravot-ի փոխանցմամբ մարզուհին օդամղիչ ատրճանակ, 10 մետր, 60 կրակոց մրցաձեւի որակավորման փուլում 582 միավորով անցել է եզրափակիչ։ Այնուհետև, Էլմիրան ուժեղագույնների պայքարում բարելավել է դիրքը և, խոցելով 600.9 միավոր, օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճել:
Աշխարհի առաջնությունում Հայաստանը ունեցել է եւս երկու մարզիկ․ ատրճանակ ձեւում Բենիկ Խլղաթյանը 576 միավորով զբաղեցրել է 34-րդ հորիզոնականը, իսկ հրացան մրցաձեւում Հրաչ Բաբայանը` 47-րդ տեղը (625,3 միավորով):