Հայաստանը ողջունում է Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» (G7) երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հայտարարությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ X-ի իր միկրոբլոգում այս մասին գրել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
«Հանձնառու լինելով առանցքային սկզբունքների և համաձայնեցված փաստաթղթերի, այդ թվում ՝ 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա մեր տարածաշրջանում կայուն խաղաղության խթանմանը ՝ մենք ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ համապատասխան հայտարարությունը, որը տեղ է գտել «Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարների կոմյունիկեում»,- գրել է Միրզոյանը։