Ապրիլի 20-ին ժամը 18:00-ին Կապանի մշակույթ կենտրոնի հրապարակում Գնավա երաժշտական ժանրի մարոկկացի երաժիշտները կիրականացնեն երաժշտական միջոցառում՝ Նեքսուս արվեստի կենտրոնի երաժիշտների հետ:
Մարոկկացի երաժիշտները հայաստանաբնակ երաժիշտների հետ կկիսվեն փորձով և մեթոդիկայով, կվարեն համերգ-աշխատարաններ Հայաստանի տարբեր մարզերում, նաև կսովորեն Հայկական ժողովրդական և ժամանակակից երաժշտություն:
Ծրագիրը 5-ամսյա Music Healing նախաձեռնության մի մասնիկն է, որը իրականացվում է 2024 թվականի փետրվար ամսից Յունիսեֆի կողմից՝ Նեքսուս Արվեստի Կենտրոնի երաժշտական համայնքի հետ համագործակցությամբ։
Ծրագրի նպատակն է` համախմբել մարդկանց երաժշտության շուրջ, միասին նվագել, երգել և պարել հայկական ազգայինը, ստեղծագործել նորը, ամրապնդել և ստեղծել նոր կապ երաժիշտների և երեխաների միջև, և այս ամենով ստեղծել հավաքական հոգեբանական ծանր տրավմայից դուրս գալու մի միջոց:
Համերգներին մասնակցելու համար պարտադիր է գրանցվել այս հղումով։