Հոկտեմբերի 12-16-ը Գառնիում ու Երևանում տեղի է ունեցել «Բացահայտիր Հայաստանը երկնքից» խորագիրը կրող օդագնացության միջազգային փառատոնը:
SputnikArmenia-ի փոխանցմամբ փառատոնին մասնակցելու համար Հայաստան են ժամանել օդագնացներ Բրազիլիայից, Գերմանիայից, Ռուսաստանից, Բուլղարիայից, Ղազախստանից և Լեհաստանից:
Օդաչուների թվում կային երեք կին՝ երկու ռուս և մեկ գերմանացի։
Նշենք, որ փետրվարին Հայաստանի օդագնացային սպորտի ֆեդերացիայի նախագահ, Skyball ընկերության տնօրեն Նաիրի Բարսեղյանը Ռուսաստանի օդագնացության ֆեդերացիայի անդամ Սերգեյ Բաժենովի հետ սահմանել էր օդի մեջ գտնվելու տևողության համաշխարհային ռեկորդ՝ մինչև 4000 մ3 ծավալով АХ-9 դասի օդապարիկով:



