Փայլանին վռնդել են Լոս Անջելեսի հայկական եկեղեցուց

Լոս Անջելեսի հայ համայնքի ներկայացուցիչները Փայլանին անվանել են սրիկա, թուրք, դավաճան, Էրդողանի շուն։

Թուրքիայի մեջլիսի նախկին պատգամավոր Գարո Փայլանին հայ համայնքի ներկայացուցիչները վռնդել են Լոս Անջելեսի Բուրբանքում գտնվող Սուրբ Ղևոնդաց եկեղեցուց։ Այս մասին հայտնում է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով այդ պահին եկեղեցում պատարագին ներկա հայերից մեկին։

Հաղորդվում է, որ Փայլանին ուղեկցում էր Հնչակյան կուսակցությունից Միհրան Խաչատուրիանը, ով Լոս Անջելեսում Նիկոլ Փաշինյանի ջերմ աջակիցներից մեկն է:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ երբ Փայլանին դուրս են հրավիրել եկեղեցուց, եկեղեցուց անմիջապես դուրս գալուց հետո հրմշտոց է սկսվում։ Լոս Անջելեսի հայ համայնքի ներկայացուցիչները Փայլանին անվանել են սրիկա, թուրք, դավաճան, Էրդողանի շուն։

«Եկեղեցում մարդիկ խուսափեցին վիրավորելուց, սակայն երբ նա դուրս եկավ եկեղեցուց՝ սկսեցին թուրք, Էրդողանի շուն, սրիկա և այլն։ Բանը հասավ նույնիսկ հրմշտոցին։ հասկացան, որ եկեղեցու ներսում ավելի ապահով էր՝ հետ մտան եկեղեցի ու եկեղեցու հետևի դռնով, Սրբազանի ուղեկցությամբ դուրս եկան։ Սրբազանի հետ ապահով էր, Սրբազանից կազդվեին մարդիկ»,- հայտնել է հայ համայնքի ներկայացուցիչը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print