Հարավային Կովկասում օտարերկրյա զինվորականների ներկայությունը չի նպաստում խաղաղությանը. Քանանի

Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին իր ամենշաբաթյա ճեպազրույցում անդրադարձել է Հարավային Կովկասի իրավիճակին․ 

«Հարավային Կովկասի անվտանգությունը Իրանի արտաքին գործերի նախարարության և այլ համապատասխան մարմինների կարևոր առաջնահերթություններից է, և այդ հարցն ազդում է տարածաշրջանի անվտանգության վրա: Օտարերկրյա զինվորականների ներկայությունը չի նպաստում խաղաղությանը, կայունությանը և անվտանգությանը, ինչպես նաև տարածաշրջանի երկրների շահերի ապահովմանը»,  ասել է նա՝ հավելելով, որ դա հանգեցնում է կովկասյան տարածաշրջանում ռազմականության ուժեղացմանը և կվնասի տարածաշրջանի անվտանգությանը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print