Ոսկեպարում եկեղեցու հարևանությամբ ականազերծման աշխատանքներ են իրականացվել։ Տեղում ոստիկանները հայտնեցին, որ ամբողջ դաշտը չի ականազերծվել, այլ ընդամենը մի արահետ, որտեղով անցնելու է սահմանը։
Տարածքից սակրավորները քիչ առաջ հեռացան։ Րոպեներ անց եկեղեցու հարակից ձորակում ականները պայթեցվելու են։
Այս պահին, անվտանգության նկատառումներից ելնելով, քաղաքացիներին թույլ չեն տալիս մոտենալ եկեղեցուն։ 15 րոպե անց նոր կթույլատրեն մոտենալ։
oragir.am