ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը անդրադարձել է Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերմանը։ Նա, մասնավորապես, նշել է, որ Արցախից ռուս խաղաղապահների դուրս գալը համապատասխանում է տարածաշրջանում ստեղծված ներկա իրողություններին։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղարի խոսքերն է մեջբերում Риа Новости-ն․
«Խաղաղապահների դուրսբերումը բխում է այժմյան իրողություններից, որոնք տարածաշրջանում ձևավորվել են այն բանից հետո, երբ Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի սահմանները՝ 1991 թվականի դրությամբ։ Աշխարհաքաղաքական իրողություններն այնտեղ փոխվեցին, և խաղաղապահներն այլևս գործառույթ չունեին կատարելու»,- մանրամասնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակը։