Հոկտեմբերի 17-ին, 21-ի ցերեկն առանձին շրջաններում, 18-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, 17-18-ը հնարավոր է նաև ամպրոպ: Հոկտեմբերի 17-ի և 21-ի գիշերը, 19-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ:
Սյունիքում հոկտեմբերի 17-ին ցերեկային ժամերին սպասվում է ամպամածություն, իսկ օրվա երկրոդ հատվածում՝ տեղումներ։ Ջերմաստիճանը ցերեկը կտատանվի +15․․․+25 աստիճանի սահմաններում։