🎦Մալայզիայում երկու ռազմական ուղղաթիռներ են բախվել

Նախնական տվյալներով՝ ուղղաթիռներից մեկն ընկել է Լումուտ ավիաբազայի մարզադաշտի մուտքի մոտ, իսկ մյուսը՝ ավիաբազայի մարզահամալիրի լողավազանը։

Մալայզիայի թագավորական նավատորմի 90-ամյակին նվիրված շքերթի փորձի ժամանակ բախման հետևանքով երկու ռազմական ուղղաթիռ է կործանվել։ Այս մասին ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, հայտնում է Malay Mail-ը։

«Այսօր բախվել են երկու ռազմական ուղղաթիռներ Մալայզիայի թագավորական նավատորմի (TLDM) 90-ամյակի տոնակատարության փորձի ժամանակ, որը նախատեսված էր մայիսին»,- գրում է պարբերականը։ 

Ենթադրվում է, որ բախվել են AgustaWestland AW139 միջին բազմաֆունկցիոնալ ուղղաթիռը և դրա թեթև անալոգային Eurocopter Fennec-ը, որի վրա կարող էր լինել 10 մարդ։ Նախնական տվյալներով՝ ուղղաթիռներից մեկն ընկել է Լումուտ ավիաբազայի մարզադաշտի մուտքի մոտ, իսկ մյուսը՝ ավիաբազայի մարզահամալիրի լողավազանը։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Մալայզիայում ռազմական շքերթի փորձի ժամանակ երկու ուղղաթիռների բախման հետևանքով 10 մարդ Է զոհվել:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print