Դանակահարություն Ալավերդիում․ բժիշկները պայքարում են 17 և 18 տարեկան տղաների կյանքի համար


Լոռու մարզի Ալավերդի խոշորացված համայնքի Սանահին թաղամասում այսօր առավոտյան դանակահարություն է տեղի ունեցել անչափահասների մասնակցությամբ։

Оragir.News-ի աղբյուրի փոխանցնամբ՝ դեպքը եղել է Սանահին թաղամասի մշակությի պալատի հետնամասում։

«Դանակահարվածները 17 և 18 տարեկան տղաներ են, նրաց տեղափոխել են հիվանդանոց,նրանց վիճակները ծանր են գնահատում։ Բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար»,- հայտնեց մեր զրուցակիցը։

Oragir.News-ը կապ հաստատեց «Ալավերդի» բժշկական կենտորն, որտեղից փոխանցեցին, որ տղաներն իրենց մոտ են տեղափոխվել ժամը 11։30-ի սահմաններում, այժմ վիրահատության են ենթարկվում։

«Երկուսն էլ մեզ մոտ են, երկուսն էլ այս պահին վիրահատվում են։ Տղաներից մեկը 2006 թիվ է, մյուսը՝ 2007։ Կոնկրետ չենք կարող ասել, թե մարմնի որ հատվածում են ստացել վնասվածքներ․․․»։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print