Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է: Ցեղասպանության զոհ դարձած ավելի քան մեկուկես միլիոն հայերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու համար՝ բազմահազար մարդիկ այսօր Երևանում կայցելեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։
Օսմանյան Թուրքիայում հայերի դեմ իրականացված ցեղասպանության 109-րդ տարելիցին ընդառաջ` երեկ Երևանում ջահերով երթ է անցկացվել։
Հայոց ցեղասպանությունը ճանաչել են շուրջ երեք տասնյակ պետություններ և միջազգային կառույցներ։