Օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի փոխչեմպիոն ծանրորդ Գոռ Մինասյանն Բահրեյնում կայացած ծանրամարտի առաջնությունում դարձել է Ասիայի չեմպիոն, հայտնում է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան: Մինասյանը հանդես է գալիս Բահրեյնի կազմում։
Ասիայի առաջնությունում հայ ծանրորդը ավելի քան 109 կգ քաշայինների պայքարում նվաճել է երկու ոսկե և մեկ արծաթե մեդալ՝ դառնալով Ասիայի չեմպիոն և սահմանելով 2 ռեկորդ։
Պոկում վարժությունում գյումրեցի ծանրորդը բարձրացրել է 210 կգ՝ սահմանելով ռեկորդ, իսկ երկամարտի 452 կգ-ով Մինասյանը նվաճել է չեմպիոնի տիտղոսը՝ սահմանելով նաև երկամարտի Ասիայի ռեկորդ:
Նույն քաշային կարգում արծաթե մեդալակիր դարձավ իրանցի Ալի Դավուդին (438 կգ, 195+243), իսկ բրոնզե մեդալակիր՝ իրանցի մեկ այլ ծանրամարտիկ Մոհսեն Դադրասասլը (407 կգ, 190+217):