Հայաստանի Սահմանադրությունը պետք է փոփոխության ենթարկվի։ BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։
«Ազգային օրենսդրության, Հայաստանի Սահմանադրության մեջ պետք է փոփոխություններ մտցվեն, քանի որ դրանց ներկայում գործող տարբերակում պնդում կա, որ Ղարաբաղը Հայաստանի մաս է։ Դա Հայաստանի կողմից Ադրբեջանին ներկայացվող տարածքային պահանջ է», – հայտարարել է ադրբեջանցի պաշտոնյան։
Դրա հետ մեկտեղ Ամիրբեկովը բարձր է գնահատել Ղազախի շրջանի չորս գյուղերը Բաքվին վերադարձնելու շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունն՝ ընդգծելով, թե՝ «դա վկայում է այն մասին, որ մենք կարող ենք խնդիրները ինքնուրույնաբար լուծել»։
Ամիրբեկովի համոզմամբ՝ «Ադրբեջանն ու Հայաստանն այսօր առավել քան երբևէ մոտ են խաղաղությանը»։