ԱՄՆ պետքարտուղարության գլխավոր փոխխոսնակ Վեդանտ Պատելը, ճեպազրույցի ժամանակ, պատասխանելով սահմանի սահմանազատման հարցով Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությանը, ասել է.
«Ինչպես պետքարտուղարն արդեն նշել է՝ մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև Ալմա Աթայի 1991 թվականի հռչակագրի հիման վրա սահմանների սահմանազատման համաձայնության վերաբերյալ հայտարարությունը: Սա կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի հասնելուն ուղղված կարևոր քայլ է»: