Իրանը զանգվածային զորավարժություններ է սկսել

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ցամաքային ուժերը զանգվածային զորավարժություններ են սկսել Արևելյան Ադրբեջան նահանգում, հայտնում է ԻՌՆԱ գործակալությունը։

Զորավարժություններին նեգրավված են նաև ռազմական ուղղաթիռներ, անօդաչու թռչող սարքեր ու հարվածային զինատեսակներ։

Հաղորդագրության համաձայն՝ ամենամյա զորավարժություններն ուղղված են ԻՀՊԿ ցամաքային ուժերի մարտունակության բարձրացմանը։

«Նախատեսվում է զինվորների տեղափոխում ուղղաթիռներով, հարվածային անօդաչու թռչող սարքերի կիրառում, Արաքսի վրայով կամրջի անցկացում», — հայտարարել է Հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային ուժերի գեներալ Մոհամադ Պակպուրը։

Վերջինս ընդգծել է, որ «այս զորավարժությունները նպատակ ունեն խաղաղություն ու բարեկամություն բերել հարևան երկրներին» ու միաժամանակ ցույց տալ Իրանի թշնամիներին, որ Հեղափոխության պահապանների կորպուսը՝ այլ զորամիավորումների հետ, պատրաստ է պաշտպանել Իրանի պետական սահմանները։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print