Ռուսաստանը դիտարկում է ԱՄՆ-ի հետ դիվանագիտական հարաբերությունների կարգավիճակի իջեցման տարբերակը: Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։
Նրա խոսքով՝ դա տեղի կունենա ՌԴ ակտիվների առգրավման ուղղությամբ գործնական միջոցներ ձեռնարկելու դեպքում։
Փոխարտգործնախարար Ռյաբկովը հայտարարել է, որ Ռուսաստանի պատասխանը G7 երկրներում (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Իտալիա, ԱՄՆ, Կանադա, Ֆրանսիա, Ճապոնիա) իր ակտիվների բռնագրավմանը կարող է ներառել ինչպես տնտեսական, այնպես էլ դիվանագիտական բնույթի հակաքայլեր։
Նախօրեին ԱՄՆ Սենատը հաստատել է օրինագիծը, որը ներառում է ռուսական սառեցված ակտիվների փոխանցումը Ուկրաինային, հավելում է kommersant.ru-ն։