ԱՄՆ-ն ու Չինաստանը պետք է լինեն գործընկերներ, ոչ թե հակառակորդ. Սին՝ Բլինքենին

Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը ուրբաթ օրը Պեկինի Մեծ ժողովրդական դահլիճում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին ասել է, որ ԱՄՆ-ն և Չինաստանը «պետք է լինեն գործընկերներ, այլ ոչ թե հակառակորդներ»։  

Բլինքենի՝ Չինաստան եռօրյա այցի վերջին օրվա հանդիպումը տեղի է ունեցել այն պահին, երբ երկու երկրները ձգտում են կայունացնել լարված հարաբերությունները և ընդլայնել շփումները մի շարք հարցերի շուրջ՝ տեխնոլոգիաներից մինչև Թայվան: «Չինաստանը կցանկանար տեսնել ինքնավստահ, բաց և բարգավաճ Միացյալ Նահանգներ։ Մենք հույս ունենք, որ Միացյալ Նահանգները ևս Չինաստանի զարգացումը կդիտարկի դրական լույսի ներքո», – ասել է Սին Բլինքենին։ Բլինքենը Սիին ասել է, որ ԱՄՆ-ն «հավատարիմ է Չինաստանի հետ կապերի պահպանմանն ու ամրապնդմանը» և «պատասխանատվությամբ է վերաբերում տարաձայնություններին, որպեսզի ոչ մի թյուրիմացություն, սխալ պատկերացումներ և սխալ հաշվարկներ չլինեն»:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print