Նախատեսվող փոփոխությունները վերաբերում են 200 հազար դրամից ավելի գումարի պահանջով վարույթներով կալանքի դեպքերին։
ՀՀ–ում պարտապանների եկամուտները կարող են բռնագանձվել միայն մինչև նվազագույն աշխատավարձի չափին համապատասխան գումարով։ ՀՀ արդարադատության նախարարությունն առաջարկում է նման փոփոխություններ կատարել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում։ Այս նախագիծն այսօր քննարկվեց ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ, հայտնում է Sputnik Արմենիան։
ՀՀ արդարադատության փոխնախարար Լևոն Բալյանը նշեց, որ նախատեսվող փոփոխությունները վերաբերում են 200 հազար դրամից ավելի գումարի պահանջով վարույթներով կալանքի դեպքերին։
«Օրինակ` եթե քաղաքացին բռնագանձման միջոցներ չունի, ապա նրա աշխատավարձի նվազագույն շեմը բավարար կլինի 6 ամսվա ընթացքում պահանջվող գումարը վճարելու համար»,– ասաց Բալյանը:
Բացի այդ, մասնակի արգելանք դնելուց հետո պարտապանի եկամուտների ընդհանուր ծավալը չպետք է պակաս լինի նվազագույն աշխատավարձի չափից: Բանն այն է, որ այժմ պարտապանի աշխատավարձից կարող են պահել գումարի մինչև 50 տոկոսը, և նա կարող է զրկվել ապրուստի միջոցներից։