Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ղազախստանում. պայմանավորվածությունն արդեն ձեռք է բերվել։
«Ինչպես հայտնել էինք, կա Հայաստանի և Ադրբեջանի նախարարների հանդիպման պայմանավորվածություն՝ ղազախական կողմի առաջարկով. հստակեցված է, որ այն կանցնի Ալմաթիում»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։