Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը մայիսի 5-ից 10-ը կայցելի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հուա Չունինը։
«Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի, Հունգարիայի նախագահ Թամաշ Սյույոկի և վարչապետ Վիկտոր Օրբանի հրավերով Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը մայիսի 5-ից 10-ը պետական այցեր կկատարի այս երեք երկիր»,- ասել է Հուա Չունինը։