Իսպանիայի վարչապետը հրաժարական չի տա

Իսպանիայի կառավարության նախագահ, երկրի վարչապետ Պեդրո Սանչեսը հայտարարել է, որ չի լքի իր պաշտոնը՝ չնայած իր կնոջ՝ Բեգոնիա Գոմեսի նկատմամբ քննչական գործողություններին։ Վարչապետը դադարեցրել էր իր պարտականությունները՝ կնոջ՝ Բեգոնյա Գոմեսի դեմ հետաքննության պատճառով, որը կասկածվում է ամուսնու կապերն իր բիզնես շահերի համար օգտագործելու համար։

«Ես որոշել եմ ավելի մեծ ուժով շարունակել, եթե դա հնարավոր է, աշխատել Իսպանիայի կառավարության ղեկավարի պաշտոնում», – ասել է վարչապետը: Նրա ելույթը հեռարձակվել է կառավարության կայքում։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print