Ժերար Դեպարդիեին կալանավորել են

Դերասանը հերքում է իր հասցեին հնչած բոլոր մեղադրանքները։

Ֆրանսիայում դատարանը կալանավորել է դերասան Ժերար Դեպարդիեին: Դերասանը մեղադրվում է նկարահանումների ժամանակ երկու կանանց հանդեպ իրականացրած սեռական ոտնձգությունների մեջ: Խոսքը երկու ֆիլմի նկարահանող խմբի անդամների ներկայացրած բողոքների մասին է։ Բողոքներից մեկը ներկայացրել է 2021 թվականին «Կանաչ փեղկեր» ֆիլմի նկարահանումներին մասնակցած բեմադրող նկարիչը, երկրորդը` 2014-ին «Մոգը և սիամացիները» ֆիլմի նկարահանումներին մասնակցած ռեժիսորի օգնականը։

Դերասանը հերքում է իր հասցեին հնչած բոլոր մեղադրանքները։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print