Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են մասնակցությունը Ալմաթիում նախատեսված բանակցություններին

Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց մասնակցությունը Ղազախստանում նախատեսված բանակցություններին, դրանց անցկացման ժամկետը կհայտարարվի ավելի ուշ, երեքշաբթի ՌԻԱ Նովոստիին ասել է Ղազախստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Այբեկ Սմեդյարովը։

«Ալմաթիում կկայանան Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունները»,- ասել է Սմեդյարովը։

Ղազախստանում երկու երկրների միջև բանակցություններ վարելու գաղափարն առաջարկել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Հայաստան և Ադրբեջան կատարած վերջին այցերի ժամանակ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print