Բաքվին և Երևանին պետք չեն միջնորդներ․ Ալիեւ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է Հայաստանի հետ խաղաղ գործընթացում դրական միտման մասին։

«Սահմանի դելիմիտացիան և դեմարկացիան իրականացվում են երկու երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա՝ առանց որևէ միջնորդի»,-Բաքվում միջմշակութային երկխոսության 6–րդ համաշխարհային համաժողովի բացման ժամանակ ասել է Ադրբեջանի նախագահը:

«Սա ևս մեկ անգամ վկայում է այն մասին, որ Բաքվին և Երևանին պետք չեն միջնորդներ, հատկապես նրանք, որոնք բխում են իրենց շահերից։ Այդ միջնորդները չեն ցանկանում օգնել, նրանք ցանկանում են ներթափանցել տարածաշրջան հանուն իրենց քաղաքական և տնտեսական շահերի»,– ասել է նա՝ հավելելով,– «Նրանք ցանկանում են նորից խարույկ վառել։ Մենք թույլ չենք տա, որ դա տեղի ունենա Հարավային Կովկասում»։ 

Ալիևն ընդգծել է, որ Հարավային Կովկասում խաղաղությունը հնարավոր է միայն Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման արդյունքում։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print