Սպասվում է անձրեւ, հնարավոր է նաեւ կարկուտ

Հանրապետության տարածքում մայիսի  2-6-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, մայիսի 2-ի երեկոյան ժամերին, 3-6-ն առանձին շրջաններում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։

Քամին հարավարևելյան է՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մինչև մայիսի 3-ի ցերեկն աստիճանաբար կնվազի  9-11, Լոռիում և Տավուշում՝ 12-14 աստիճանով։

Երևանում մայիսի 2-ին կեսօրից հետո, 3-6-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, մայիսի 2-ի երեկոյան ժամերին, 3-4-ին՝ ինտենսիվ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 17-20 մ/վ արագությամբ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print