Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինի մի մասը թունավոր ծխով է ծածկվել մայիսի 3-ի ցերեկը ։ Նախնական տվյալներով ՝ պատճառը Diehl զենքի գործարանում տեղի ունեցած ուժեղ հրդեհն է եղել ։
Բեռլինի հրշեջ ծառայությունն իր սոցիալական ցանցերում հայտնել է, որ հրդեհը տեղի է ունեցել Լիխտերֆելդի մետալո-տեխնոլոգիական ձեռնարկությունում: Աղբյուրի տվյալներով ՝ հրդեհի մակերեսը կազմել է 2000 քառակուսի մետր:
Նշվում է, որ այրման օջախում քիմիական նյութեր են հայտնվել: Շրջանում բնակվող քաղաքացիներին նախազգուշացրել են պատուհանները և դռները փակելու անհրաժեշտության մասին։ Թերթը գրում է, որ քամին թունավոր ծուխ է տարածում ամբողջ տարածքով :