Հայ ծանրորդը փոքր արծաթե մեդալներ է նվաճել պոկում և հրում վարժություններում։
Ծանրորդ Գոռ Սահակյանը ոսկե մեդալ է նվաճել Ալբանիայի Դյուրես քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի մինչև 20 և 23 տարեկանների առաջնությունում։ Տեղեկությունը փոխանցում են ԿԳՄՍ նախարարությունից:
Մ20 տարեկանների 67 կգ քաշայինների պայքարում Սահակյանը հաղթողի կոչումը նվաճել է երկամարտի 301 կգ (134+167) արդյունքով։ Հայ ծանրորդը փոքր արծաթե մեդալներ է նվաճել պոկում և հրում վարժություններում։
Հավելենք,որ Հայաստանի հավաքականի համար սա երկամարտի երկրորդ մեդալն էր։ Ավելի վաղ՝ Մ20 տարեկանների պայքարում բրոնզե մեդալ էր նվաճել Ռաֆիկ Մինասյանը (61 կգ)։