Իսրայելական զինվորականները սկսել են պաղեստինցիներին կոչ անել տարհանել Գազայի հատվածի արևելյան Ռաֆահը նախքան պլանավորված հարձակումը, գրում է Times of Israel-ը։
«Իսրայելական զինվորականները սկսել են պաղեստինցիներին կոչ անել տարհանել Ռաֆահի արևելյան թաղամասերը, որոնք գտնվում են Իսրայելի սահմանի մոտ՝ Գազայի հատվածի հարավում ծրագրված հարձակումից առաջ», – ասվում է պարբերականի հաղորդագրության մեջ:
Ինչպես նշվում է, խաղաղ բնակիչներին կոչ է արվում տեղափոխվել ընդլայնված հումանիտար գոտի Ալ-Մավասի և Խան Յունիս շրջաններում: