Ռուսների նկատմամբ հայերի վերաբերմունքը մնում է շատ բարեկամական. ՌԴ դեսպանատուն. «Հայկական ժամանակ»

Փետրվարի վերջից մինչ օրս  Հայաստան տեղափոխված ռուսաստանցիների նկատմամբ հայերի վերաբերմունքը մնում է շատ բարեկամական։ Այս մասին «Известия»-ի հետ զրույցում հայտնել են ՀՀ-ում ՌԴ դեսպանատնից` նշելով, որ դեսպանատունը ՌԴ քաղաքացիների նկատմամբ ագրեսիվ դրսևորումներ չի արձանագրել, այդ թվում՝ էթնիկական հողի վրա։

«Ի տարբերություն մի շարք երկրների, այդ թվում՝ հարևան Վրաստանի, Հայաստանում ռուսաստանցիների նկատմամբ հայերի վերաբերմունքը շատ բարեկամական է»,-ասվում է դեսպանատան հաղորդագրության մեջ։

Միևնույն ժամանակ, նրանք դժվարացել են նշել վերաբնակեցվածների ճշգրիտ թիվը՝ նշելով, որ ձմռան վերջին կամ վաղ գարնանը այստեղ եկածներից շատերը վերադարձել են Ռուսաստան կամ գնացել այլ երկրներ։ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշել է, որ այս տարվա հունվարից օգոստոս ամիսներին Հայաստան ժամանած ավելի քան 1 միլիոն  զբոսաշրջիկների 45 տոկոսը ռուսաստանցիներ են»։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print