ԱԶԲ. Արտահանման դիվերսիֆիկացումը կարեւոր է Հայաստանի համար

Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Կենտրոնական եւ Արեւմտյան Ասիայի վարչության տնօրեն Եվգենի Ժուկովն ասել է, որ արտահանման շուկաների դիվերսիֆիկացումը կարեւոր է Հայաստանի համար։

«Դիվերսիֆիկացումը կարեւոր է բոլոր երկրների համար, բայց այն հատուկ նշանակություն ունի փոքր տնտեսությունների համար», – ասել Ժուկովը՝ Թբիլիսիում պատասխանելով Banks.am-ի թղթակցի հարցին։

ԱԶԲ Կենտրոնական եւ Արեւմտյան Ասիայի վարչության տնօրենը գոհունակություն է հայտնել բանկի եւ Հայաստանի համագործակցության վերաբերյալ՝ նշելով, որ վերջին տարիներին հարաբերություններն ամրապնդվել են։  

Եվգենի Ժուկովն ասել է, որ Հայաստանում եւ Վրաստանում Ասիական զարգացման բանկը ակտիվ վարկավորում է մասնավոր հատվածը՝ առանց պետական երաշխիքների։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print