Ռուսաստանը ոչ ռազմավարական միջուկային զենքով վարժանքներ կանցկացնի

ՌԴ ՊՆ գլխավոր շտաբը պատրաստվում է Հարավային օկրուգի հրթիռային կազմավորումների վարժանքներ անցկացնել՝ ավիացիայի և ռազմածովային ուժերի ներգրավմամբ: Հանձնարարությունը տվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

Նա հրահանգել է զորավարժություններ անցկացնել՝ փորձարկելով ոչ ռազմավարական միջուկային զենքի կիրառումը։ Պաշտպանության նախարարությունը պարզաբանել է, որ նպատակը անձնակազմի և տեխնիկայի պատրաստվածության պահպանումն է ու երկրի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ապահովումը։ Զորավարժությունները պատասխան կլինեն «Ռուսաստանի դեմ արևմտյան առանձին պաշտոնյաների սադրիչ հայտարարություններին և սպառնալիքներին»,- նշել է պաշտպանության նախարարությունը։

Զորավարժանքների անցկացմանն անդրադարձել է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Նրա խոսքով՝ Ուկրաինայում ստեղծված լարվածության աննախադեպ ալիքը Ռուսաստանից պահանջում է «հատուկ ուշադրություն և պատասխան միջոցներ»,- հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Սա լարվածության սրման բոլորովին նոր փուլ է»,- պարզաբանել է Կրեմլի խոսնակը՝ նկատի ունենալով Ուկրաինա ՆԱՏՕ-ի զորքեր ուղարկելու հնարավորության մասին Արևմուտքի հայտարարությունները։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print