Ուժի մեջ են մտել ուշ վճարումների կարգավորմանն ուղղված օրենսդրական փոփոխությունները

Մայիսի 6-ից ուժի մեջ են մտել  առևտրային ցանցերի և մատակարարների արդար առևտրի ապահովմանը և գյուղատնտեսական արտադրանքի դիմաց ուշ վճարումների հարցի կարգավորմանն ուղղված օրենսդրական փոփոխությունները:

Նոր կարգավորումների համաձայն՝ գյուղատնտեսական արտադրանք ձեռք բերած բանակցային ուժեղ դիրք ունեցող տնտեսավարողը  պարտավոր է գյուղատնտեսական արտադրանքի դիմաց վճարումն իրականացնել 30 օրացուցային օրվա ընթացքում:

Առևտրային ցանցը պարտավոր է մատակարարին վճարումն իրականացնել սննդամթերքի համար՝ ոչ ուշ, քան 30, իսկ ոչ պարենային ապրանքների համար՝ ոչ ուշ, քան 60 օրվա ընթացքում:

Վերոնշյալ ժամկետում վճարումները չիրականացնելը կարող  է հանգեցնել բանակցային ուժեղ դիրքի չարաշահման, որի համար օրենքով սահմանված է պատասխանատվություն՝ տուգանք տնտեսավարող սուբյեկտի՝ տվյալ իրավախախտմանը նախորդող տարվա հասույթի մինչև տասը տոկոսի չափով:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print