Պուտինն ու Փաշինյանն առանձնազրույց կունենան

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 8-ին երկկողմ հանդիպում կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որոնք քննարկման համար կուտակվել են բազմաթիվ հարցեր։ Այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

«Բառացիորեն երդմնակալության հաջորդ օրը (մայիսի 8-ին) նախագահը անցկացնում է առաջին խոշոր միջազգային միջոցառումը, այն է՝ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի հոբելյանական հանդիպումը։ Դրանից հետո տեղի կունենա երկկողմանի հանդիպում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ինչպես նաև ավանդական ընկերական ընթրիք ԱՊՀ երկրների ղեկավարների համար»,- ասել է Ուշակովը։ Նա նշել է, որ «այս երկկողմ շփումը լինելու է շատ առարկայական, քննարկման շատ հարցեր կլինեն»։

«Վերջին շրջանում Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում խնդրահարույց հարցեր են կուտակվել, որոնք, ինչպես ակնկալում ենք, բաց կքննարկվեն ղեկավարների միջև»,- ասել է Ուշակովը։ «Դուք գիտեք, որ Փաշինյանն ինքը ապրիլին ասել է, որ Մոսկվայի հետ հարաբերություններն անցնում են ծանր ժամանակներում։ Վերջերս նկատելիորեն նվազել են մեր երկրների միջև տարբեր մակարդակների շփումները։ Քննադատություն է հնչում և՛ Ռուսաստանի, և՛ ՀԱՊԿ-ի հասցեին»,- Ուշակովը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print