Ճապոնիան և ԱՄՆ-ն ծրագրում են մոտ 460 մլրդ իեն (3 մլրդ դոլար) ծախսել նոր հրթիռի համատեղ մշակման վրա, որը կոչված է որսալու հիպերձայնային թիրախները: Այդ մասին հայտնում է «Kyodo» գործակալությունը։
Պարբերականի տվյալներով՝ ճապոնական կողմն այդ նպատակների համար կհատկացնի մոտ 1 մլրդ դոլար։ Ընդգծվում է, որ նորագույն հրթիռի մշակումը նախատեսվում է ավարտել 2030-ականների երկրորդ կեսին։ Ավելի վաղ հաղորդվել էր նաև, որ Տոկիոն և Վաշինգտոնը նախատեսում են մշակել և ստեղծել արբանյակների համատեղ ցանց, որը կոչված է ֆիքսելու և հետևելու հիպերձայնային թիրախներին: